Նորություններ

Հայաստանը հաղթեց Դանիային

Սպորտ 2013-06-12

Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Դանիայի ընտրանուն և տարան փայլուն հաղթանակ: Առաջին խաղակեսում հայերից հաշիվը բացել էր Յուրա Մովսիսյանը, իսկ երկրորդ գոլի հեղինակ էր դարձել Արաս Օզբիլիսը:
Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց ակտիվ գործողություններով: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ փորձում էին ազատ տարածություններ ստանալ և փոխել խաղի հաշիվը: Թիմերը երկուստեք հարվածներ էին կատարում դարպասին, սակայն կամ շեղ էին ստացվում կամ էլ լավ էին խաղում դարպասապահները:
 
Հայ ֆուտբոլիստները չբավարվեցին ձեռք բերածով և շարունակեցին ցուցադրել արագ, դինամիկ և գեղեցիկ ֆուտբոլ: Հերթական գորհներից մեկի ժամանակ էլ գրանցվեց երրորդ գոլը: 59-րդ րոպեին կրկին լավ համագործակցեցին Օզբիլիսն ու Մովսիսյանը: Արդյունքում Մովսիսյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ:
 
Հայաստանի հավաքականը միանշանակ կարող էր և չորրոդ գնդակը խփել: Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո լավ խաղաց դարպասապահ Անդերսենը, իսկ Մովսիսյանի հարվածից հետո հետ մղեց պաշտպանը:
 
Խաղավարտին դանիացիներն ավելացրին, Մակիենոկը կարող էր գրավել հայերի դարպասը, սակայն անթերի խաղաց Ռոման Բերեզովսկին:
 
82-րդ րոպեին Մխիթարյանը ստացավ իր հնարավորությունը, շրջանցեց պաշտպաններին, ինքն իր համար ստեղծեց գոլային պահ և գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Ի դեպ, հավաքականի կազմում սա Մխիթարյանի 11-րդ գնդակն էր:
 
Այսպիսով, Հայաստանի ընտրանին Մալթայից կրած անակնկալ պարտությունից հետո կարողացավ հավաքվել և խոշոր՝ 4:0, հաշվով հաղթանակ տանել խմբի առաջատարներից մեկի՝ Դանիայի նկատմամբ:
 
Ընտրական B խմբում Հայաստանի հավաքականը վաստակեց վեց միավոր, նույնքան միավոր ունի նաև Դանիան: Խմբի առաջատարը Իտալիան է 14 միավորով:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: