Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Կրթական 2017-03-01

Մարտի 1-ը միջազգային հանրությունը նշում է որպես քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Եվ այդ օրվա առթիվ Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում նախաձեռնվեց դաս-միջոցառում: Ռազմագիտության ուսուցիչ Գ.Գևորգյանը դասը վարեց երկխոսությամբ՝ ներկայացնելով բնական աղետների դեմ նախաձեռնվող պաշտպանության որոշակի միջոցներ: Դասի ընթացքում ցուցադրվեցին ուսուցողական տեսանյութեր սողանքների, հրդեհների, երկրաշարժերի և ջրհեղեղի մասին: Այնուհետև ուսուցիչը աշակերտների հետ միասին քննարկեց, թե նման արտակարգ իրավիճակներում հայտնվելիս ինչպես պետք է պաշտպանվել:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: