Նորություններ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է …

Կրթական 2017-03-01

Հունվարի 27-ին Զորավանի միջնակարգ դպրոցում իսկական տոնական տրամադրություն էր տիրում: Զինղեկ Արտակ Հակոբյանը և 8-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին ,,Կյանքս՝ հայրենիքիս,,խորագրով միջոցառում՝նվիրված հայոց բանակի 25-րդ տարեդարձին: Ամբողջ դպրոցը դարձել էր բանակային մի փոքրիկ զորամաս,սովորողները կրում էին զինվորական համազգեստներ:Հայրենասիրական ոգին թևածոմ էր դահլիճում:Ներկաների աչքերը լցվեցին հուզմունքի ու ոգևորության արցունքներով,երբ Բադիշյան եղբայրները կատարեցին ,,Ախպերս ու ես,, երգ: Զինղեկի ջանքերով սովորողները կարողացան բոլորիս փոխանցել հայրենի հողի պաշտպանի մարտական ոգին,անսպառ սերը հայրենիքի ու հավատը լուսավոր ապագայի հանդեպ:Հետաքրքիր բեմականացումը,պարային համարները,ազգագարական երգերը ստիպեցին բոլորին միանալ մասնակիցներին և ձայանակցել նրանց և մեծ ուրախությամբ տոնել մեր բանակի տոնը:Դպրոցի տնօրեն Հ.Հովհաննիսյանը ներկաներին շնորհավորեց տոնի առթիվ, կարևորեց պետության կայացման գործում հայոց բանակի դերը,ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան հերոսների վառ հիշատակը:Միջոցառումն ավարտեցին տոնական շքերթով: Փառք հայոց բանակին,փառք ու պատիվ մեր քաջամարտիկներին: Սիրելի քաջարի զինվոր, ցանկանում ենք քո ծառայությունն անցնի խաղաղ: Սպասում ենք քեզ, կարոտում ու մաղթում ամենայն բարին: Թող կապույտ լինի երկինքը: Մաղթում ենք քեզ և բոլոր-բոլոր զինվորներին բարի ծառայություն և բարի վերադարձ: Տոնդ շնորհավոր,հայոց բանակ… Զորավանի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը ՍՀԴԱԿ Տաթևիկ Անտոնյանի ղեկավարությամբ՝ այսօր լույսընծայեցին պատի թերթ և ստեղծեցին անկյան՝ նվիրված ապրիլյան նորորօրյա հերոսների հիշատակին:Աշակերտությունը հարգանքի տուրք մատուցեց զոհված հերոսների հիշատակին:

Կոտայք, գ. Զորավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: