Նորություններ

«Մշակութային կանգառ»-ը Սյունիքի մարզում և Արցախում

Ուշագրավ 2017-03-01

Ս. թ. մարտի 1-5-ը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Հայաստանի էստրադային ջազ համերգային ուղևորությունը ՀՀ Սյունիքի մարզ և Արցախ:

 

Նվագախումբը մարտի 1-ին ելույթ կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 2-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մարտի 3-ին` Խնձորեսկի մշակույթի տանը, մարտի 4-ին` Կապանի մշակույթի տանը, մարտի 5-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում:
 
Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: