Նորություններ

Մրցույթ արտերկրի բուհերում սովորելու համար

Կրթական 2017-03-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է մրցույթ Չինաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

 

Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար հատկացվել է 15 կրթաթոշակային տեղ, Բուլղարիայում՝ 4 կրթաթոշակային տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա, Ռումինիայում՝ 8 կրթաթոշակային տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Լեհաստանում՝ 6 կրթաթոշակային տեղ՝ 4 բակալավրիատ և մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, Հորդանանում 25 կրթաթոշակային տեղ, Վրաստանում 10 կրթաթոշակային տեղ՝ մագիստրատուրա:
 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մարտի 7-ն է (ներառյալ), երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը: Բակալավրի և ասպիրանտուրայի քննություններն, ինչպես նաև փաստաթղթերի հանձնումը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: Մրցույթները տեղի կունենան ս.թ. մարտի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: