Նորություններ

ԱՅՑ ԹԱՆԳԱՐԱՆ

Կրթական 2017-02-28

2017թ. փետրվարի 24-ին Dasaran-ի նախաձեռնությամբ Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Սաչախյանի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ.Լալայանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարան: Աշակերտները շատ տպավորոված էին, գտան իրենց նախասիրություններին համապատասխան հետաքրքրություններ, ծանոթացան համալսարանի պատմությանը,մասնակցեցին խաղ-վիկտորինայի: Թանգարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, մեծ հետաքրքրություն առաջացրեց եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ.Աբովյանի պատրանքը: Շնորհակալություն ենք հայտնում Dasaran կրթական կենտրոնին և Մանկավարժական համալսարանի պատմության թանգարանին աշակերտների օրը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: