Նորություններ

Գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումն առաջնահերթություն

Կրթական 2017-02-28

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ կնքվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
 
Ծրագրում ընդգրկված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը:
 
Համաձայն հուշագրի՝  կարևորվում են ծրագրի կողմից իրականացվող մասնագիտական կրթության և ուսուցման  ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները ՀՀ Սյունիքի մարզում:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: