Նորություններ

Տեսադասերի անցկացումը՝ ժամանակի հրամայական

Կրթական 2017-02-27

ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման հանձնարարականի համաձայն՝ Կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է համապատասխան աշխատանքային խումբ:
 
Պարբերական քննարկումներից հետո աշխատանքային խումբը, որը ներառում է նաև էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենների, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար /մենթոր/ դպրոց՝ պատրաստ օժանդակելու աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների:
 
Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ, մշակվել է համատեղ աշխատանքային գրաֆիկ, կազմակերպվել է շաբաթական առնվազն մեկ տեսադաս:
 
Մենթոր և համագործակցող դպրոցների ձևավորումը, ինչպես նկատել է Դավիթ Սահակյանը, ամենևին չի նշանակում, թե մենթորները, որոնք իրենց խմբերում ընդգրկված դպրոցներին աջակցելու առաքելություն են ստանձնել, նրանց ղեկավարն են կամ էլ վերադասը. «Նպատակը փորձի ընդհանրացումն է, որտեղ երկու կողմն էլ սովորելու բան ունեն միմյանցից»,- շեշտել է Դավիթ Սահակյանը:
 
Ըստ նախարարի տեղակալի՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: