Նորություններ

Կրթության ոլորտի բարեփոխումն օրակարգում

Կրթական 2017-02-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Նախարարը նշել է, որ բարեփոխումների շնորհիվ ՀՀ կրթության ոլորտն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ներկայումս ոլորտը թևակոխել է կառուցվածքը բովանդակությամբ համալրելու կարևոր փուլ:
 
Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտն աջակցության կարիք ունի, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստման, մանկավարժական կրթության, ուսումնական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, աշխատաշուկայում մասնագիտությունների նկարագրության, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման և բնագիտական հոսքի  բարեփոխման ուղղություններով:
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, բարեփոխումների շրջանակում միջազգային փորձագետների ներգրավման, բուհական ոլորտի խոշորացման, ուսանողների շարժունության, դպրոցական դասագրքրերի վերափոխման և մի շարք այլ հարցերի:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: