Նորություններ

ՖԻԴԵ «Գրան պրի». Լևոն Արոնյանի արդյունքները

Սպորտ 2017-02-25

ԱՄԷ-ում ընթացող ՖԻԴԵ «Գրան պրի» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով խաղացել է իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

 

48-րդ քայլում կողմերը համաձայնել են ոչ ոքիի: Հայ գրոսմայստերն այս մրցաշարում մինչև այժմ անցկացրած բոլոր պարտիաներն ավարտել է ոչ ոքի:
 
Լևոն Արոնյանը 3 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը՝ առաջատարներ Մաքսիմ Վաշյե-Լագրավին և Շաքրիյար Մամեդյարովին զիջելով 1-ական միավոր:
 
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: