Նորություններ

Ասմունքի մրցույթ

Կրթական 2017-02-25

Փետրվարի 18-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին նվիրված,հայոց լեզվի և տարրական դասարանների մեթոդմիավորումները կազմակերպեցին և անցկացրին ասմունքի մրցույթ 1-11-րդ դասարանների աշակերտների միջև: Աշակերտները ասմունքեցին Թումանյանի գործերը: 1-5-րդ դասարանների աշակերտների խմբում հաղթեցին Արեն Դավթյանը/3-րդ դաս./,Արևիկ Բաղդասարյանը/5-րդ դաս./ և Լյովա Մակարյանը/5-րդ դաս./: Ավագների խմբում հաղթեցին Լարիսա Միկիչյանը/10-րդ դաս./,Հերմինե Քոչարյանը/11-րդ դաս./ և Մանե Միքայելյանը/6-րդ դաս./: Մրցույթը հետաքրքիր էր և բովանդակալից: Հաղթողները պարգևատրվեցին գրքերով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: