Նորություններ

Մշակութային ծրագիր՝ միտված հայեցի դաստիարակմանը

Ուշագրավ 2017-02-25

Ս.թ. մարտի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի վեցերորդ հանդիպումը, որի ընթացքում ներկաները կծանոթանան հայ ավանդական օրորներին և կսովորեն մի քանի օրոր:
 
«Օրորներ» երգի արվեստանոցի նպատակն է տարածել հայկական ավանդական օրորները երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, նրան ազգային երաժշտությանը հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու նպատակով:
 
Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլորն առանց տարիքային սահմանափակման:
 
Աղբյուրը՝ Mincult.am
Նկարը՝ Komitasmuseum.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: