Նորություններ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ

Կրթական 2017-02-24

Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի ՀԵՊ առարկայի ուսուցչուհի Էլմիրա Վարդանյանը 5-րդ դասարանում անցկացրեց բաց դաս՝«Տերունական աղոթքի մեկնությունը ըստ Գ. Տաթևացու» թեմայով: Դասը ներկայացվեց ինտերակտիվ մեթոդներով, որը մատչելի և հետաքրքիր էր: Աշակերտները ներկայացրեցին աղոթքի տեսակները, որտե՞ղ և ե՞րբ կարելի է աղոթել, որ աղոթքը մեր և աստծո մեջ եղած կապն է, ինչպես կերակուրն է սնում մարմինը, այնպես էլ աղոթքն է սնում հոգին, որ աղոթքը հոգու և մտքի աչքն է: Ամենուր տարածված էր խնկի բույրը և վառվող մոմերի լույսով աղոթք բարձրացվեց առ Աստված , խմբերով ներկայացվեց տերունական աղոթքի 10 խոսքերի իմաստը և բովանդակությունը: Դասը ավարտվեց անակնկալով. աշակերտը եկեղեցական հագուստով ներկաներին բաժանեց եկեղեցուց բերված «մաս»:

Արմավիր, ք. Վաղարշապատի թիվ 7 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: