Նորություններ

«Մայրենի լեզու, մայրենի բարբառ»

Կրթական 2017-02-23

«Մայրենի լեզուն մի գանձ է , որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև , որ տարվում է ամեն մի պատահական քամուց»: Ստ. Զորյան Փետրվարի 21-ին տոնական տրամադրություն էր տիրում Գյումրու N37 ավագ դպրոցում: VIIա դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր <<Մայրենի լեզու, մայրենի բարբառ>> խորագրով միջոցառում, որի նպատակն էր արժևորել սերը, հարգանքը և հպարտությունը մայրենի լեզվի նկատմամբ: Ներկայացվեց մայրենի լեզվի ունեցած դերը հայապահպանության գործում: Բոլոր ժամանակներում մեր զենքը չարի դեմ եղել է մեր դպրությունը և միայն Մաշտոցի գաղափարներով է դիմացել դարերի փորձությանը: Դպրության լույսն ու մեր պատմությունն է մեզ ճանաչելի դարձրել և որով մենք առաջնորդվում ենք առ այսօր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: