Նորություններ

Անդրադարձ ներառական կրթությանը

Կրթական 2017-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ունեցել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ներառական կրթության իրականացման ներկայիս ընթացքն ու առկա փոփոխությունները:
 
Ողջունելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը բավականին ճանապարհ անցել է դեպի ներառական կրթություն և տեսական փուլից այժմ քայլ է կատարում դեպի գործընթացի: 
 
«Տարիներ առաջ, երբ ընդամենը ներառական կրթության գաղափարախոսությունը մուտք գործեց Հայաստան, հասարակությունը խիստ բացասական ընդունեց` համարելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միևնույն դպրոցում կրթություն ստանալը հոգեբանորեն կազդի մյուս երեխաների վրա:
 
Տարիներ անց հասարակության մոտ այդ առումով լուրջ դրական տեղաշարժեր արդեն առկա են»,-նշել է նախարարը: Նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է նաև, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է:
 
«Ցանկացած փոքրամասնության`   սկսած սիրիահայ երեխաներից մինչև առանձնահատուկ կարողություններով օժտված երեխաների կրթության ապահովում` ներառական կրթության շրջանակում պետք է իրականացվի, հետևաբար կարծում ենք, որ բարեփոխումներ իրականացնելիս ներառականության գաղափարախոսությանը պետք է մոտենալ ամբողջության մեջ և ժամկետների առումով  շտապողականություն չցուցաբերել»:
 
Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է ուսուցչի օգնականի հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով, նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: