Նորություններ

«Գիրք նվիրելու» օրը IԲ դասարանում

Կրթական 2017-02-21

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում կառավարության որոշմամբ նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Օրվա առիթով դպրոցում ավանդույթ է դարձել Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ անցկացնելը: Չէ՞ որ վաղ անցյալից մինչ օրս գիրքն ամենացանկալի նվերներից մեկն է համարվում: Երկուշաբթին երեխաները դիմավորեցին տոնական տրամադրությամբ: IԲ դասարանի դասվար Ն.Հակոբյանը հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել: Երեխաները ոչ միայն ասմունքեցին, այլ նաև բեմադրեցին Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», «Սուտասանը»: Վերջում երեխաներին բաժանեցին գրքեր՝ պատգամելով սիրել գիրն ու գրականությունը, սրբությամբ փայփայել ոսկեղենիկ մայրենին:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: