Նորություններ

Քննարկվել է համալսարանների միջազգայնացման հարցը

Կրթական 2017-02-21

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ կայացել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտի կարողությունների զարգացման գործողության շրջանակում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ծրագրի մեկնարկային հանդիպումը:
 
Ծրագիրը նպատակ ունի նպաստել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ և գործիքներ: Այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
 
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը «Էրազմուս+» ծրագրերին:
 
Ըստ նախարարի տեղակալի ՝ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը. «Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային միտում է. ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային են միջազգայնացմանն ուղղված աշխատանքները:
 
Հայաստանյան  բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս կարևորում են իրենց գործառույթներն ու քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»,-նշել է Կ. Հարությունյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: