Նորություններ

Խաղ-մրցույթ մաթեմատիկայից

Կրթական 2017-02-20

Փետրվարի 15-ին Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում, 5-րդ «Ա» դասարանում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի առարկայական շաբաթվա շրջանակներում մաթեմատիկայի ուսուցչուհի Ս.Փիլոյանը կազմակերպել էր մաթեմատիկական-տրամաբանական խաղ-մրցույթ: Խաղին մասնակցում էին կարմիր, կապույտ և ծիրանագույն թիմերը: Խաղի նպատակը աշակերտների ոչ միայն իրենց գիտելիքներով և տրամաբանությամբ աչքի ընկնելն էր, այլ նաև՝ սովորել-սովորեցնելով համագործակցելը, լսել և հաղորդակից դարձնելը խմբի մյուս անդամներին: Որքանով նրանց մոտ այն հաջողվեց՝ արտացոլվեց նախօրոք կազմված ժյուրիի անդամների գրանցումներում: Արդյունքներին գումարվեցին կամ միավորներից պակասեցվեցին նաև թիմերի կարգապահական միավորները: Խաղ-մրցույթի վերջում հաղթող ճանաչվեց ծիրանագույն թիմը (թիմի ավագ՝ Մ.Հովակիմյան):

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: