Նորություններ

Հանդիպում ավագ դպրոցների տնօրենների հետ

Կրթական 2017-02-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես՝ 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետությանն առնչվող հարցեր:

 

Դառնալով նախորդ տարվա վերջին հանրակրթական դպրոցներում պետական ավարտական քննությունների կազմակերպման կարգում կատարված փոփոխություններին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցի բարեփոխումն այժմ գտնվում է պատասխանատու փուլում:
 
«Մենք անցյալ տարվա վերջին համարձակ քայլ կատարեցինք՝ փորձելով ուսումնառության վերջին տարվա երկրորդ կիսամյակում աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել երեք առարկայի վրա»,-նկատել է Լևոն Մկրտչյանը:
 
Ըստ Լևոն Մկրտչյանի՝ առաջին քայլն արդեն կատարված է, և այժմ պետք է փորձ արվի ուսումնական ծրագրի առարկայական բեռնաթափումն իջեցնել մինչև 11-րդ դասարան:
 
«Մենք մտածում ենք, որ 11-րդ դասարանով կարող են ավարտել մեծ առարկայախմբի ուսուցումը, իսկ 12-րդ դասարանում կենտրոնանալ միայն մասնագիտական կողմնորոշման համար իրենց հետաքրքրող առարկաների վրա:
 
Մենք այս փուլում կարող ենք մտցնել նաև պրակտիկաներ և երեխաների համար կյանքում առավել անհրաժեշտ առարկաներ, որպեսզի ավագ դպրոցը չդառնա հիմնական դպրոցի կրկնությունը:
 
Այս առումով նախարարության համար չափազանց կարևոր է ավագ դպրոցների տնօրենների կարծիքն ու գնահատականը, որպեսզի հասկանանք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նոր փոփոխությունները կարող են կիրառվել միայն գալիք ուսումնական տարվանից:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: