Նորություններ

Հայտնի է բռնցքամարտի ազգային հավաքականի կազմը

Սպորտ 2017-02-16

Փետրվարի 21-27-ն անցկացվելիք Ստրանջայի հեղիանակավոր միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականը կներկայանա 9 բռնցքամարտիկով:
 
Մրցաշարում մեդալների համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
 
Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
 
Հայ բռնցքամարտիկները Սոֆիայում հանդես կգան հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: