Նորություններ

Տեառնընդառաջ

Կրթական 2017-02-15

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի սովորղների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մարինե Հարությունյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում՝ նվիրված հայ առաքելական եկեղեցու ամենասիրված տոներից մեկին՝ Տեառնընդառաջին: Դպրոցն ավանդաբար նշում է եկեղեցական տոները՝ աշակերտների մեջ սերմանելով բարին, գեղեցիկը, հարգանք կրոնի և մշակույթի հանդեպ: Աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդը և նշանակությունը. այն է. Տոնի Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ: Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի: Տյարընդառաջին նվիրված երգն ու պարը յուրատեսակ համյք հաղորդեցին միջոցառմանը: Միջոցառման թեմային համահունչ աղանդերն ու ձևավորումն արժանացան հյուրերի ուշադրությանն ու գոհունակությանը: Դպրոցի բակում վառեցին խորհրդանշանակ կրակը և աշակերտները շուրջպար բռնեցին կրակի շուրջը: Մասնակիցներին վերջում միացան նաև հանդիսատեսները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: