Նորություններ

ՈՒՐԲԱԹՕՐՅԱ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2017-02-13

ՀՀ հանրակրթական համակարգը վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների է ենթարկվում: Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի մասնագիտական կողմնորոշմանը: Դպրոցի կարևորագույն խնդիրը, հոգսը աշակերտին միայն գիտելիք և դաստիարակություն տալը չէ, անհրաժեշտ է նաև մասնագիտությունների ուղղությամբ ունակությունների և հակումների զարգացումը: Մասնագիտական կողմնորոշումը կարևոր խնդիր է դպրոցում: Մասնագիտության նկատմամբ հետաքրքրություններ առաջացնելու նպատակով անհրաժեշտություն է պարբերաբար այցելել մասնագիտական տարբեր հաստատություններ և արտադրական ոլորտներ: Դրա պակասից է, որ շատ երեխաներ դպրոցն ավարտելու շեմին դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ դառնալ; Ահա այդ նպատակով Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ ընկերությանը պատկանող ջերմուկ ջրի գործարան: Նրանք հանգամանալից ծանոթացան հայրենի քաղաքի հանքային ջրի արտադրման ողջ ընթացքին, որը մեծ համբավ է վայելում: Աշակերտները տպավորված էին. գործարանը հագեցված էր դարիս վերջին ճիչով արտահայտված տեխնոլոգիայով: -Իսկապես մեծ հրաշք է,- հիացած գոչեց աշակերտներից մեկը,-ես էլ եմ երազում իրականացնել իմ երազանքը ռոբոտների առավել հնարավորությունների ստեղծման ուղղությամբ…. Իսկ մյուս աշակերտը մտահոգ առարկեց. -Այո, իհարկե… շատ խրախուսելի է, հրաշք է… բայց գիտե՞ս, թե այդ տեխնոլոգիայի շնորհիվ քանի մարդ է զրկվում իր աշխատանքից, իր ընտանիքը պահելու հնարավորությունից: Դրա պատճառով հայրս ստիպված արտագաղթեց…. Այնպես, որ տեխնոլոգիայի առաջընթաց զարգացումը մարդ արարածի համար իր հետ և վնասներ է բերում… Խորհելու առիթ է տալիս…. Ուրբաթօրյա այցելությունները ընթացքի մեջ են…/շարունակելի/: 8-րդ ,9-րդ դասարանի դասղեկներ ՝ Հ.Հարությունյան, Ա.Ալեքսանյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: