Նորություններ

Առաջարկվել է Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունն անցկացնել Հայաստանում

Կրթական 2013-06-07

2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես 2014 թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ որոշվել է նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում, ինչպես նաև 2015 թվականին Հայաստանում կազմակերպել Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:

Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: