Նորություններ

Սպորտը մարդու կյանքում

Կրթական 2017-02-10

2017 թ. փետրվարի 3-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 6 Ա դասարանում անցկացվեց դասղեկի ժամ «Սպորտը մարդու կյանքում» թեմայով: Դասը վարում էին աշակերտական խորհրդի մարզական ենթախմբի անդամներ Լիլիթ Եթիմյանը /8 Բ դասարան/ և Արտակ Տոնոյանը /8 Բ դասարան/: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ: Դասի սկզբում աշակերտները խոսեցին սպորտի տեսակների, նրա նշանակության և կարևորության մասին, այնուհետև անդրադարձան մարմնամարզությանը, նրա տեսակներին, խոսեցին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Եվրոպայի և Ասիական խաղերի բացարձակ չեմպիոն Ալբերտ Ազարյանի մասին: 8Բ դասարանի աշակերտ Արտակ Տոնոյանը տեսանյութի և սահիկահանդեսի միջոցով խոսեց սպորտի մեկ այլ տեսակի՝ կարատեի և նրա տեսակների մասին: Անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսի որակներ պիտի ունենա մարզիկը հաջողության հասնելու համար: Դասի վերջում ներկաները շնորհակալություն հայտնեցին 8-րդ դասարանցիներին բովանդակալից և ուսանելի դասի համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: