Նորություններ

Գիտակրթական համագործակցությունն օրակարգում

Կրթական 2017-02-10

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման առանցքը եղել է կրթական համակարգում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
 
Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները:
 
Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:
 
Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին առնչվող հարցերին:
 
Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: