Նորություններ

Տալլինի և Երևանի «Արարատ» ակումբները ընկերական հանդիպում կունենան

Սպորտ 2013-06-07

Տալլինի հայկական «Արարատ» ակումբի նախագահ Ավետիս Հարությունյանի նախաձեռնությամբ «Բոլորը ուղեւորվում են Երևան» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆուտբոլային 2 հանդիպում անցկացնել հայաստանյան ակումբների հետ:
Տալլինի հայկական ակումբը Երևան կժամանի հունիսի 12-ի և կհանգրվանի ՀՖՖ Ֆուբոլի ակադեմիայում: Հունիսի 13-ին «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում ընկերական հանդիպում կկայանա «Արարատ-ՏՏՈՒ»-ի և «Փյունիկ-2»-ի միջև:
 
Իսկ հունիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա երկու «Արարատների»` Երևանի և Տալլինի ընկերական խաղը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: