Նորություններ

«Արտ ֆեստ»-ն այս տարի կներառի նաև գրականությունը

Ուշագրավ 2017-02-09

Մեկնարկել է «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը: Փառատոնը, հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը:
 
Փառատոնի շրջանակում կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները:  Այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
 
2013թ.-ից անցկացվող փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: