Նորություններ

Հրաժեշտ այբբենարանին` Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Կրթական 2013-06-07

2013թ.-ի մայիսի 22-ին կայացավ Հաղարծինի միջնակարգ դպրոցի I դասարանցիների միջոցառումը` «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով: Միջոցառումն իրականացվեց Հաղարծինի վանքային համալիրում: Աշակերտները միջոցառումն սկսեցին տերունական աղոթքով, գեղեցիկ ներկայացրին հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ, երգեր:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ Հաղարծինի վանքային համալիրի քահանա Արիստակես վարդապետ Այվազյանը: Նա իր ելույթում կարևորեց հայ գրի ու եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում ու պատմության մեջ և օրհնեց փոքրիկներին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: