Նորություններ

Բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է միջազգային մրցաշարի

Սպորտ 2017-02-08

Հայաստանի՝ բռնցքամարտի հավաքականը նախապատրաստական մարզումներ է անցկացնում՝ մասնակցելու փետրվարի 20-27-ը Սոֆիայում մեկնարկելիք Ստրանջայի միջազգային մրցաշարին:
 
Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նախապատրաստական մարզումներ մասնակցում է 19 մարզիկ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին:
 
Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհրապարակի ավելի ուշ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: