Նորություններ

ՀՀ վարչապետ. ԿԳ նախարարության արձագանքը տեղին էր

Ուշագրավ 2013-06-07

Ս.թ. հունիսի 6-ին կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է միասնական քննությունների մեկնարկին և հիշեցրել, որ նախքան ընդունելության քննությունները կային մտահոգություններ շտեմարանների վերաբերյալ: Դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք հիմա դժգոհություններ կան` կապված շտեմարանների կամ թեստերի հետ:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հիմնական դժգոհությունները կապված են Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հետ, և հանրային քննարկումները բերեցին նրան, որ երկիմաստ հարցերը հանվեցին:
 
Նախարարը միաժամանակ հայտնեց, որ քանի որ թեստերը փակ են նաև իր համար, ինքն իրավունք չունի նախքան քննությունները դրանք տեսնել, ինքն էլ է անհամբեր սպասում՝ հասկանալու համար, թե արդյոք երկիմաստ թեստեր կան: Նախարարը հավաստեց, որ եթե երկիմաստության խնդիր լինի, ապա որոշում կընդունվի հօգուտ աշակերտի:
 
«Այսինքն՝  ժամանակին ձեր նախարարության արձագանքը տեղին էր ու ժամանակին կարողացանք շտկել խնդիրներն ու այս փուլում ունենք դրական արդյունքներ»,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
 
Աղբյուրը` henaran.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: