Նորություններ

Հայոց բանակի 25 ամյակին

Կրթական 2017-02-03

Հունվարի 30-ին Գավառի Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում կայացավ համադպրոցական միջոցառում նվիրված Հայոց բանակի 25 ամյակին: ՀՀ օրհներգի հնչյունների ուղեկցությամբ ներս բերվեց դրոշը: Աշակերտները փոքրիկ բեմադրությամբ ներկայացրին մի դրվագ, որտեղ խոսվում էր կանոնավոր բանակի դերի ու նշանակության մասին: Այնուհետև աշակերտները ներկայացրին այն դժվարին ուղին, որ անցել էր մեր բանակը հայկական կամավորական զորամիավորումներից ու ֆիդայական խմբավորումներից մինչև կանոնավոր բանակ դառնալը: Նշվեց, որ հայոց բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է, և աշակերտները պատրաստ են դառնալ ապագա զինվորներ ու հայրենիքի պաշտպաններ:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: