Նորություններ

Զեղչվել են ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձավճարները

Կրթական 2017-02-03

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկացման՝ բանակից զորացրված այն ուսանողները, որոնք 2016թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ:
 
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողի համար կատարվել է վերոնշյալ զեղչը:
 
Ու թեև բուհերն ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի նվազագույն շեմ ապահովելու պահանջ, սակայն ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա այդ օրենքը չի տարածվել:
 
Հավելենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների, երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: