Նորություններ

Հայ շախմատիստները՝ միջազգային խոշոր մրցաշարի մասնակիցներ

Սպորտ 2017-02-03

Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիայի 90-ամյակի առթիվ Լիսաբոնում անց է կացվելու «Պորտուգալիա Օփեն» միջազգային մրցաշարը:
 
Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա Օփեն»-ին կմասնակցի 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում և 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ:
 
9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին: «Պորտուգալիա Օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են ուղևորվել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: