Նորություններ

Չգրված նամակներ

Կրթական 2017-02-02

2017թ. հունվարի 30-ին Դավիթ Հովսեփյանի անվան N 191 հիմն. դպրոցում միջոցառում էր՝<<Չգրված նամակներ >> խորագրով նվիրված Հայոց Բանակի 25 ամյակին և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին : Միջոցառման մասնակիցները, ովքեր 9-րդ դասարանի տղաներն էին, իրենց խոսքով, նամակներով, երգով և ռազմապարով արժևորեցին մեր բանակի անպարտելիությունը: Բանակ, որը պահպանել է մեր նախնիների խիզախությունն ու քաջությունը, հպարտությունն ու անսահման հայրենասիրությունը: Յուրաքանչյուրի խոսքում զգացվում էր ,որ քաջությունը նրանց արյան մեջ է , նրանք անվախ են և պատրաստ փոխարինելու իրենց ավագ ընկերներին , ովքեր այսօր պաշտպանում են Հայոց սուրբ հողը : Արիածին մեր մեծ ազգի դուք արծիվնե՛ր, Նվիրական իղձերը մեր դարձրե՛ք ներկա և հարատև, Հաղթանակնե՛ր բերեք հայոց ծիրանագույն դրոշներով, Հայոց անպարտ արքաների ոգով արե՛ք մեծ թռրչքներ: Արարչաստեղծ մեր հայրենյաց այրե՛ր հայոց՝ քաջ ու արի, Եղե՛ք զգոն, եղե՛ք պատրաստ ախոյանի ցավերի դեմ: Փակե՛ք ճամփան երևելի-աներևույթ մեր թշնամյաց, Ազա՛տ պահեք դրախտավայր մայր Հայաստան:

ք. Երևանի թիվ 191 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: