Նորություններ

Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասից

Կրթական 2017-02-01

2017 թվականի հունվարի 27-ին Գոշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Միջոցառումը կրում էր «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասից» խորագիրը: Միջոցառմանը մեր աշակերտները ներկայացան երգով, պարով, ասմունքով, փոքրիկ ներկայացումներով և զինվորական պատրաստվածության ցուցադրումով: Միջոցառման ընթացքում մեր տղաներն իրենց ուժերը փորձեցին ինքնաձիգի քանդման և հավաքման գործում: Միջոցառումը տոգորված էր ռազմահայրենասիրական ոգով և ոգեշնչող էր ապագա պաշտպանների համար:

Տավուշ, գ. Գոշի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: