Նորություններ

Կայացավ «Դիլիջանի ԵԵՊ դպրոցական համաժողով»-ը

Ուշագրավ 2017-02-02

Հունվարի 21-22-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած «Դիլիջանի ԵԵՊ դպրոցական համաժողով»-ը (DESS2016):
 
Մասնակիցներն ավագ դասարաններում սովորող աշակերտներ էին, որոնք ընտրվել էին Dasaran կրթական ծրագրի և UWC Դիլիջան քոլեջի աջակցությամբ: Ընտրված աշակերտների թվում էին նաև Դիլիջանի թիվ 1 ավագ և թիվ 5 միջնակարգ դպրոցների սաները:
 
Համաժողովը նպատակ ուներ բարձրացնել եվրոպական և հայ երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների շուրջ իրազեկվածությունը, խրախուսել ակտիվ քաղաքացիական մասնակցությունը, խթանել միջմշակութային երկխոսությունը և գաղափարների բազմազանությունը:
 
Տեղի ունեցած քննարկումների վերջնական արդյունքը հանձնարարված խնդիրների վերաբերյալ լուծումների՝  որպես երիտասարդության խորհրդատվության փաթեթի կազմումն էր:
 
Ծրագիրը բացառիկ հնարավորություն ընձեռեց երիտասարդներին՝  ներկայացնելու առաջադրված խնդիրների վերաբերյալ իրենց նորարարական գաղափարները, իսկ համաժողովին լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցները հրավիրվեցին մասնակցելու փետրվարին Երևանում կայանալիք միջազգային ֆորումին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: