Նորություններ

Ազատությունը սավառնող թռչուն է

Կրթական 2017-01-31

Հունվարի 30-ին, Մասիս քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-րդ հոբելյանական տարեդարձին: Հայոց բանակը մեր այն անկողոպտելի հարստությունն է ,որը խորհրդանշում է մեր ժողովրդի անձնազոհ կամքն ու անգերազանցելի ոգին,մեր զավակների արիությունն ու հայրենասիրությունը,տարած հաղթանակներն ու անմնացորդ նվիրումը: Միջոցառումը կազմակերպվել էր հայոց պատմության ուսուցչուհի Նարինե Հախումյանի և ութերորդ դասարանի սաների կողմից.այն հատկանշական էր նաև նրանով,որ տեղի ունեցավ քառօրյա պատերազմում մարտիրոսված քաջարի հերոս Աղասի Ասատրյանի ոգեկոչման և հիշատակի արարողություն: Հայոց բանակը ստեղծվել է այն նվիրյալների շնորհիվ,ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր երկրի անկախության,ովքեր պաշտպանում են մեր երկրի սահմանները,ովքեր հայկական դրոշը ծածանում են հայոց երկնակամարում:

Արարատ, ք. Մասիսի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: