Նորություններ

Պատիվ ունեմ

Կրթական 2017-01-31

2017թ. հունվարի 27-ին թիվ 74 հիմնական դպրոցում վաղ առավոտից տոնական տրամադրություն էր իշխում: Բոլորի դեմքին ուրախության և հպարտության շողեր էին առկայծում: Տոն էր դպրոցում, տոն էր յուրաքանչյուրի հոգում: Հայոց բանակի 25-ամյա հոբելյանին աշակերտները առանձնահատուկ ձևով էին պատրաստվել: Նրանք երգում էին, ասմունքում, ներկայացնում բազում պատումներ հայ զինվորի կյանքից: Ասես մի ոգեղեն կամուրջ էր ստեղծվել դպրոցականների և հայրենյաց պաշտպանների միջև: Այս գեղեցիկ միջոցառումը հավաստեց, որ սերը հայրենիքի հանդեպ այն հզոր կռվանն է , որ պիտի ապահովի մեր ազգի ապագան: Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: