Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2017-01-31

Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում հունվարի 27-ին յուրօրինակ միջոցառում էր` նվիրված հայոց բանակի 25 ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փորձառու փոխտնօրեն` Լաուրա Սոլոմոնյանը: Ամեն ինչ յուրօրինակ էր և տրամադրող` և´ աշակերտների զինվորական հանդերձը, և´ գեղեցիկ ձևավորված ստենդը` զոհված հերոսների նկարներով, և´ ճաշակով ու դիպուկ ընտրված երգերն ու բանաստեղծությունները, և´ աշակերտների սքանչելի ասմունքն ու երգը: Մի պահ ունկնդիրները վերապրեցին պատերազմական օրերը, երբ հերոսացման ոգին էր իշխում մեր աշխարհում: Ծիրանագույն հագուստներով աղջիկների պարը կարծես մեր հավերժության հիմնը լիներ: Եզակի միջոցառումը երկար կմնա ներկաների հուշերում: Միջոցառմանը ներկա էին տարիներ շարունակ դպրոցի հետ համագործակցող Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակազմի ԿՄՍՀ բաժնի պետ Իննա Դավթյանը, բաժնի մասնագետներ Ռիտա Մայիլյանը, Արթուր Օսիպյանը, Սևանի կրթության բաժնի վարիչ Անահիտ. Հովհաննիսյանը, մասնագետ Սվետա Ներսիսյանը, Սևանի զինկոմիսարիատի, Լճաշենի զարամասի և Սևանի երկրապահ կամավորների միության ներկայացուցիչներ, դպրոցի զինղեկ Արթուր Մարգարյանը: Նրանք իրենց գնահատանքի խոսքերն ուղղեցին դպրոցին, աշակերտներին և միջոցառման կազմակերպչին, իսկ դպրոցի տարբեր մարզաձևերում լավագույնս հանդես եկած աշակերտները Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կողմից պարգևատրվեցին սպորտային համազգեստով:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: