Նորություններ

Հայոց բանակը 25 տարեկան է

Կրթական 2017-01-31

Հունվարի 28-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում տեղի ունեցան բաց դասեր, դասղեկի ժամեր` նվիրված հայոց բանակի 25-ամյակին: Տոնական օրն ավարտվեց <<Շնորհավոր տոնդ, Հայո’ց բանակ>> խորագրով միջոցառումով, որի նպատակը հայոց ինքնությունը պահպանող, խաղաղ արշալույսները պաշտպանող զավակ դաստիարակելն էր: Տնօրենությունից, ուսուցիչներից, ծնողներից և աշակերտներից բացի միջոցառմանը ներկա էին նաև Սևանի զինկոմիսարիատի ներկայացուցիչները: Աշակերտները հնչեցրին խոսքեր, ըստ որոց բանակը կայանում է յուրաքանչյուրի վարք ու բարքով, ոգով, հայրենասիրական դաստիարակությամբ: Միջոցառումը հագեցած էր բեմականացումներով, որոնք ներկայացնում էին հայ զավակին, Հայոց բանակ ճանապարհելու սպասված, հուզիչ և պատասխանատու իրական դրվագներ: Միջոցառման մասնակիցները հպարտությամբ նշեցին, որ կարող են հանգիստ քնել, քանի որ իրենց պաշտպանում են Մամիկանոյանի, Անդրանիկի, Նժդեհի և Մոնթեի գաղափարներով սնված հայ զինվորը, զինվոր մի բանակի, որ լինելով տակավին երիտասարդ, կարող է հպարտ կանգնել հզոր երկրների` մինչև ատամները զինված բանակների կողքին: Նշվեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայորդիների արյունը հենց այնպես չթափվեց: Այն թափվեց հանուն վեհի, հանուն արժեքի, հանուն լինելիության, և մենք ազգովի ծնրադրում ենք այն հերոսների սուրբ հիշատակի առջև, որոնց կռած հաղթանակի շնորհիվ այսօր ապրում և զարգանում են հայոց երկու պետությունները: Դահլիճում հնչում էր երգն ու պարը, որոնք նոր արշալույսների և նոր հաղթանակների սկիզբ էին ազդարարում: Օրվա խորհուրդը լրացնում էր աշակերտների մասնակցությունը միջոցառմանը զինվորական համազգեստով, որին համահունչ էր նաև դալիճի թեմատիկ ձևավորումը: Թող Աստված ուժ տա քո քաջարի որդիներին, քեզ քո քաջարի որդիներին, քեզ ամուր կամք, խաղաղ երկինք, Հայո'ց բանակ: Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով տ/տեղակալ Դ. Ադամյան

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: