Նորություններ

Անառիկ ոգու կանչը

Կրթական 2017-01-31

Մեր ժողովուրդն իր գոյատևման ողջ ընթացքում տոգորված է եղել հայրենիքի պաշտպանության վսեմ գաղափարներով և, բնականաբար, ստեղծված պատերազմական իրավիճակները թելադրեցին այսօրվա հզոր բանակի ծնունդը: Ամրակուռ և ռազմատենչ մեր բանակն արդեն 25 տարեկան է: Հունվարի 27-ին Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում կայացավ տողան՝ նվիրված բանակի օրվան: Իր խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Ստեփանյանը և պատմական հետադարձ ակնարկով կարևորեց բանակի նշանակությունը հայրենիքի անսասան պաշտպանության և ազգի միավորման համար: Ա.Ստեփանյանը պարգևատրեց դպրոցի ՆՋՊ –ի ուսուցիչ պարոն Գևորգյանին «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարեխիղճ կազմակերպելու համար»: Այո՛, բանակը կանչն է հայի անառիկ ոգու և պատվարն ու պարիսպը՝ յուր հայրենիքի: Բանակը մեր ժողովրդի և պետության անվտանգության գրավականն է: Տոնդ շնորհավո´ր, հայո´ց բանակ:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: