Նորություններ

Գումարվել է աշխատանքային հերթական նիստը

Կրթական 2017-01-30

Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ողջունելով մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Դիլիջանում կրթական  նոր կլաստերի հիմնադրումը կլաստերների ձևավորման առաջին լուրջ փորձն է, որը կարող է օրինակելի նախադեպ դառնալ նախատեսվող համալսարանական ցանցերի ստեղծման համար:
 
«Մեր խնդիրն այս փուլում գործընթացը ճիշտ  հունի դնելն է, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետև անցնել ծրագրի փորձնական մասի կազմակերպմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
ԿԳ նախարարն ընդգծել է, որ այն կլինի բաց հարթակ կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար, և կրթության ոլորտում ներդրում անել ցանկացողները կարող են մասնակցել դրան` նպաստելով  կրթական համակարգի զարգացմանը: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: