Նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ

Կրթական 2017-01-27

Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես Բանակի օր: Այս տարի տոնը հոբելյանական է. նշվում է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը: Անկախ պետականության ստեղծումից հետո այս տոնը Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից է: ՀՀ զինված ուժերը կազմավորվել են մեր երկրի համար օրհասական պահի և մինչ այսօր հանդիսանում են մեր ազգային պետության անվտանգության և անկախության գլխավոր գրավականը: Սրտանց շնորհավորում եմ բոլորին` երկրի սահմաններն անառիկ պահող մեր քաջարի զինվորներին, նրանց հրամանատարներին, անհամբերությամբ նրանց վերադարձին սպասող հայ մայրերին և քույրերին, ողջ հայ ժողովրդին: Տոնը հիրավի համազգային է, քանզի յուրաքանչյուր հայ գիտակցում է մարտունակ և ժամանակակից բանակ ունենալու անհրաժեշտությունը: Թող խաղաղ լինի հայ զինվորի յուրաքանչյուր առավոտը, թող աննկուն լինի նրա կամքը, թող անսպառ լինի նրա խիզախությունն ու հայրենասիրությունը: Փա՜ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ: ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն` Համլետ Խումարյան

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: