Նորություններ

Կրթաթոշակները սոցիալական ուղղվածություն կունենան

Կրթական 2017-01-26

Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից տրվող կրթաթոշակների հարցին՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա:
Նախարար Մկրտչյանը ընդգծել է, որ պետությունը պետք է գումար ծախսի նախ և առաջ հասարակության սոցիալապես անապահով, խոցելի շերտի համար:
 
«Սա մի քաղաքականություն է, որը ծրագրում ենք իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»,-ասել է նախարարը:
 
Դիտարկելով Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու հարցը՝ Լևոն Մկրտչյանը նկատել է, որ պետք է աշխատանքներ տանել կրթությունը մատչելի դարձնելու ուղղությամբ:
 
Աղբյուրը՝ Yerkirmedia.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: