Նորություններ

“Tata Steel Chess”. Արոնյանը հաղթանակել է

Սպորտ 2017-01-26

Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացքի մեջ գտնվող “Tata Steel Chess” սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ռիչարդ Ռապորտի նկատմամբ:
Արոնյանը 6 միավորով բաժանում է ընթացիկ 2-6-րդ տեղերը: Այս տուրից հետո նույնքան միավոր ունեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Յի Վեյը և Պավել Էլյանովը:
 
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որը 10-րդ տուրում պարտության է մատնել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: