Նորություններ

Նոր հետազոտություն ՀՀ-ում կրթական ոլորտի վերաբերյալ

Կրթական 2017-01-25

Ներկայացվել են «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2016թ.» ուսումնասիրության արդյունքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ նման հետազոտությունները կարևոր են, քանի որ դրանք բացահայտում են երիտասարդությանը հուզող հարցերը և օգնում նախարարության աշխատանքի պլանավորմանը և ճիշտ, թիրախավորված որոշումների կայացմանը:
 
«Հետազոտությունը պարզել է, որ լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3%-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով:
 
Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4%-ն է աշխատում իր մասնագիտությամբ»,-նշել է հետազոտության նախաձեռնողներից Յուլիա Բլեզիուսը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: