Նորություններ

ՏՏ ոլորտի մարզային զարգացումն ուշադրության կենտրոնում

Կրթական 2017-01-24

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ծրագրավորման նոր դպրոցի պաշտոնական բացումը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Սա լավ նախադեպ է և նաև հնարավորություն՝ սովորող երեխաներին լրացուցիչ կրթությանը մոտեցնելու: Նմանատիպ կենտրոնները և նման նախաձեռնություններն օգնում են նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում:
 
Ավագ դպրոցում աշակերտը պետք է ստանա նոր որակ, ապագա քաղաքացին ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում, մտածի ապագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու մասին»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Ծրագրավորման դպրոցը նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել համապատասխան հմտություններ:
 
Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: