Նորություններ

“Tata Steel Chess”. Լևոն Արոնյանն իր հաղթանակի մասին

Սպորտ 2017-01-23

“Tata Steel Chess” սուպերմրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ: Հաղթական խաղից հետո հայ գրոսմայստերը մեկնաբանել է պարտիան, կատալոնական սկզբնախաղում նոր մտահղացումը, խոսել նախորդ տուրում ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից կրած պարտության մասին:
«Անցած պարտիայում հնարավոր ամենավատ քայլերն էին կատարում, կարծես՝ մոռացել էի շախմատ խաղալը, յուրաքանչյուր քայլս ծիծաղելի էր: Այսօրվա պարտիայում մտահղացումս մոտ մեկ տարվա էր:
 
1993 թվականից հավանաբար մոտ  4 հազար պարտիա եմ ունեցել, այս գաղափարը ոչ մեկի մոտ չեմ տեսել: Հրաշալի է գտնել ինչ-որ նոր բան որևէ դիրքում»,-նշել է Լևոն Արոնյանը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: