Նորություններ

Երևանից մինչև Վարդենիս բարեկամության կամուրջ…

Կրթական 2017-01-24

Ամանորից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցը անսպասելի նվեր ստացավ մի գեղեցիկ արկղիկ ՝ <<Իմ հասակակցին>> հասցեագրումով: Նվիրատուն Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան N 11 հիմնական դպրոցի սաներն են , ովքեր էլ իրենց իսկ ձեռքով , մեծ սիրով ու խնամքով պատրաստել էին ամանորյա բացիկներ և ուղարկել Վարդենիսի N 2 հիմնական դպրոց՝ շնորհավորելով իրենց հասակակիցներին: Այս քայլը մեծ արձագանք ունեցավ մարզային դպրոցում: Դպրոցի << Կորյուն >> աշակերտական խորհրդի անդամները նվեր-բացիկները բաժանեցին տարրական դպրոցում սովորող երեխաներին, ովքեր էլ հայտնեցին իրենց շնորհակալությունը. Երգեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, իսկ VII բ դասարանի աշակերտուհի Մանե Խաչատրյանը ստեղծագործեց իր նոր՝ <<Հաղթական երգ >> բանաստեղծությունը ՝ նվիրված մեր ազգային հերոսներին և հայրենիքին: Սովորողներն ապացուցեցին , որ Երևանից Վարդենիս կառուցվող սիրո և բարեկամության այս կամուրջը շատ ամուր և խոստումնալից է … Փոխտնօրեն ՝ Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: