Նորություններ

Մարզային կրթության կատարելագործումն օրակարգում

Կրթական 2017-01-20

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթանալու ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների գործունեությանը:
Վարչապետին տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ:
 
Դասընթացներ են կազմակերպվում նաև այլ թիրախային խմբերի, մասնավորապես՝ դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:
 
«Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,-նշել է Կարեն Կարապետյանը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: